ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 75,8 մլն դոլար

01.02.2016 11:32
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 75,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 25–29–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 75,8 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 487,13 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,4 մլն եվրո և մոտ 1,1 մլրդ ռուբլի` 1€ դիմաց 527,37 դրամ և 1 ռուբլու դիմաց 6,11 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 91,4 մլն դոլար, 9,2 մլն եվրո և մոտ 527,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 489,05 դրամ, 532,63 դրամ և 6,2 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, հունվարի 18–24–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 37,7 մլրդ դրամ, դոլարայինը`37 մլն դոլար ($1 – 488,75 դրամ)։-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև