ՀՀ–ում ԱՊՊԱ–ի ներդրումից հետո ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է 17,3%–ով`հասնելով 457 878–ի

02.02.2016 17:09
ՀՀ–ում ԱՊՊԱ–ի ներդրումից հետո ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է 17,3%–ով`հասնելով 457 878–ի

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՊՊԱ–ի ներդրումից հետո ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է` 2015 թ.–ին 390 266–ից հասնելով 457 878–ի։ Ինչպես երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ամփոփելով Հայաստանում ԱՊՊԱ–ի գործունեության առաջին հինգ տարվա արդյունքները, 2015 թ.–ին ապահովագրված մեքենաների թիվը նվազել է 1,33 տոկոսով կամ 6183–ով։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը (ԱՊՊԱ) գործում է Հայաստանում 2011թ.–ի հունվարի 1–ից։

Ավետիսյանի խոսքով` ապահովագրավճարները հինգ տարվա ընթացքում ավելացել են` 14,8 մլրդ դրամից հասնելով 17,7 միլիարդի։ Միաժամանակ 2015 թ.–ին, 2014 թ.–ի համեմատ, ապահովագրավճարների ծավալը նվազել է 0,56 տոկոսով։

ԱՊՊԱ փոխհատուցման պայմանագրերի թիվը հինգ տարում ավելացել ` 25 313–ից հասնելով 41 203–ի։ 2014 թ.–ի համեմատ` փոխհատուցվել է 9 211 ԱՊՊԱ պայմանագրով պակաս։ Միաժամանակ 2015 թ.–ին մերժվել են 929 պայմանագրերով ներկայացված փոխհատուցումներ` 2011 թ.–ին գրանցված 349–ի համեմատ։

Ապահովագրական հատուցումները հինգ տարում ավելացել են` 7,2 մլրդ դրամից հասնելով 8,8 մլրդ դրամի։ Միաժամանակ 2015 թ.–ին հատուցումները կրճատվել են 9,27 տոկոսով։ Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցման միջին վճարը հինգ տարում նվազել է` 223 392 դրամից հասնելով 212 661 դրամի։

ԱՊՊԱ–ի գծով վնասաբերությունը 2015 թ.–ին կազմել է 53 տոկոս` 2011 թ.–ին գրանցված 55,1 տոկոսի համեմատ։

Ինչպես նշեց Ավետիսյանը, երկրում ԱՊՊԱ ինստիտուտը ներդրնելիս մեծ էր անորոշությունը, մասնավորապես, վթարների վիճակագրության տեսանկյունից։ Նրա խոսքով` մինչև ԱՊՊԱ–ի ներդրումը հանրապետությունում ամեն տարի գրանցվում էր միջինը 2 հազար վթար։ Սակայն ներդրումից հետո 5 տարվա ընթացքում վթարների թիվն ամեն տարի միջինը կազմում է 40–45 հազար։

«Այս ամենը վկայում է այն մասին, որ մինչև ԱՊՊԱ–ի ներդրումը չֆիքսված, «ստվերում» գտնվող ՃՏՊ–ներն ավելի քան 20 անգամ գերազանցել են ֆիքսված ՃՏՊ–ները», – նշեց նա (($1 – 489,16 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև