03.02.2016 15:12
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» 2015 թ.–ին իրականացրել է մոտ 193 մլն դոլարի ավելի քան 310 հազար փոխանցում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Յունիբանկը» Unistream և Intel Express միջազգային համակարգերի միջոցով իրականացնում է դրաման փոխանցումներ ողջ աշխարհում առանց հաշվեհամար բացելու։
«Unistream համակարգը հարմար և ձեռնտու է հաճախորդների համար ոչ միայն օպտիմալ սակագներով` սկսած 0,3 տոկոսից, պարզ ձևակերպմամբ և լայն աշխարհագրությամբ, այդ թվում նաև` լրացուցիչ հնարավորություններով։ Unistream դրամական փոխանցումների միջոցով «Յունիբանկում» կարելի է վճարել կոմունալ ծառայությունների, ապրանքների համար, մարել վարկը, համալրել քարտային հաշիվը կամ դեպոզիտը», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Յունիբանկը» նաև հնարավորություն է տրամադրել իր հաճախորդներին ստանալ Unistream փոխանցումներն առանց բանկ այցելելու։ Ծառայությունը թույլ է տալիս նաև հեռախոսազանգի միջոցով դրամական միջոցներ փոխանցել VISA կամ ArCa բանկային քարտերի վրա։
«Քարտի վրա փոխանցումներն իրականացվում են օպերատիվ և պարզ։ Փոխանցման ստացողը պետք է միայն զանգահարի բանկ (+37410) 59 22 33 հեռախոսահամարով, օպերատորին ասի փոխանցման իդենտիֆիկացիոն գաղտնաբառը, արժույթը, փոխանցման գումարը, քարտի 16 նիշանոց համարը, և դրամական միջոցները հասանելի կլինեն քարտային հաշվի համար գործառնության իրականացումից անմիջապես հետո։ Եթե փոխանցման արժույթը չի համապատասխանում քարտային հաշվի արժույթին, ապա իրականացվում է փոխարկում օրվա փոխարժեքով։ Ծառայությունը տրամադրվում է անվճար», – տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։
Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո–կետ։ Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի։
«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ Բանկի ակտիվները 2015 թ.–ի կազմել են 158,5 մլրդ դրամ, պարտականությունները` 135,6 մլրդ դրամ, կապիտալը` 22,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 110,2 մլրդ դրամ։ Բանկի շահույթը 2015 թ.–ին կազմել է 493,2 մլն դրամ ($1 - 489,82 դրամ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: