Հայաստանի բանկերի կապիտալը 2015 թ.–ին ավելացել է 17,8%–ով` հասնելով 561,9 մլրդ դրամի

04.02.2016 13:55
Հայաստանի բանկերի կապիտալը 2015 թ.–ին ավելացել է 17,8%–ով` հասնելով 561,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2015 թ.–ին ավելացել է 17,8 տոկոսով` կազմելով 561,9 մլրդ դրամ։ Նման տվյալներ են ներկայացվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի 2015 թ.–ի չորրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները)։

ՀՀ ԿԲ–ն 2014 թ.–ի վերջին որոշում ընդունեց 2017 թ.–ի հունվարի 1–ից ավելացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` նախկին 5 մլրդ դրամի փոխարեն սահմանելով 30 մլրդ դրամ։

Այս որոշումն ընդունելուց հետո հայկական բանկերը 2015 թ.–ին սկսեցին ակտիվորեն փնտրել ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ։ Որոշ բանկեր համալրեցին իրենց կապիտալը բաժնետերերի հաշվին, մի մասն իրենց գործունեությունն օպտիմիզացնելու համար հայտարարեց IPO–ի մասին, մյուսները միավորման մասին գործարքներ կնքեցին։ Մի շարք փորձագետների կարծիքով` այս ամենի արդյունքում հայկական շուկայում այս պահին գործող 21 բանկից կարող է մնալ մոտ 15–ը։

Եռամսյակային տվյալներով` Հայաստանի բանկերն ավելացրել են իրենց կանոնադրական կապիտալը 25,7 տոկոսով` հասցնելով 355,2 մլրդ դրամի։ 2014 թ.–ին միայն 6 բանկեր իրենց կապիտալն ավելացրել են 10,6 տոկոսով։

2015 թ.–ի արդյունքում ԿԲ–ի նորմատիվային նոր պահանջներին արդեն համապատասխանում է 6 բանկ, որոնց կապիտալի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 305 մլրդ դրամ կամ բանկային համակարգի համախառն ընդհանուր կապիտալի 54,3 տոկոսը։

Հայկական բանկերի ակտիվները 2015 թ.–ին ավելացել են 4,67 տոկոսով` հասնելով 3 548,1 մլրդ դրամի, պարտականությունները` 2,52 տոկոսով` հասնելով 2 986,1 մլրդ դրամի, վարկային ներդրումները` 0,69 տոկոսով` հասնելով 2 182,2 մլրդ դրամի։ Հայաստանում գործող 21 բանկերից 16–ն ավարտել են 2015 թ.–ը 29,5 մլրդ դրամի շահույթով, իսկ հինգ բանկերի վնասները կազմելե ն 11,3 մլրդ դրամ։ 2014 թ.–ին բանկերի շահույթը կազմել է 37,4 մլրդ դրամ, իսկ վնասները` 21,6 մլրդ դրամ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև