ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard համակարգն ամփոփեցին «Մեկնում ենք Ռիո» ակցիայի արդունքները

04.02.2016 14:57
ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard  համակարգն ամփոփեցին  «Մեկնում ենք Ռիո» ակցիայի արդունքները

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard միջազգային վճարային համակարգը հայտարարեցին  «Մեկնում ենք Ռիո» մարքետինգային ակցիայի արդյունքների մասին, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Մեկնում ենք Ռիո»  արշավը կազմակերպվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող Cirrus/Maestro® և MasterCard® քարտապանների միջև: Այն հաճախորդները, ովքեր 2015 թ. սեպտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում  Հայաստանում և արտերկրում քարտի միջոցով կատարել են 300 000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով գնումներ (այդ թվում նաև Internet-գնումները), ավտոմատ կերպով մասնակցում են ակցիային:

Մրցանակների խաղարկությունը կայացել է 2016թ.-ի փետրվարի 2-ին ժամը 18:50-ին «Կենտրոն»  հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հաղթողները ընտրվեցին անվանական քարտերի պատահական խաղարկության միջոցով: Այս անգամ խաղարկվում էր 5  կոմպլեկտ սմարթ-ժամացույց, որի հաղթողներին էին՝ Գեորգի Շամյանը, Աննա Առաքելյանը, Արմեն Նանյանը, Դավիթ Ժամագործյանը և Վահե Գրիգորյանը: Իսկ գլխավոր մրցանակի հաղթող ճանաչվեց Դմիտրի Ատբաշյանը, որին տրվեց ուղեգիր 2 անձի համար դեպի Ռիո դե Ժանեյրո` մասնակցելու 2016 թ. կայանալիք Կարնավալին:

«Մեկնում ենք Ռիո»  խթանող մարքեթինգային արշավը ուղղված էր ՎՏԲ – Հայաստան Բանկի MasterCard քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ծավալների մեծացմանը և Հայաստանի սպառողների՝ MasterCard քարտերի միջոցով անկանխիկ վճարումների հարմարավետության և ֆունկցիոնալության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար անցկացնում է նմանատիպ ակցիաներ և յուրաքանչյուր անգամ ավելի շատ թվով հաճախորդներ են մասնակցություն ունենում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև