Ինեկոբանկի կողմից ՊրոԿրեդիտ բանկի բաժնետոմսերի 100%–ի գնումն ուղղված է շուկայական դիրքի ամրապնդմանը

05.02.2016 17:05
Ինեկոբանկի կողմից ՊրոԿրեդիտ բանկի բաժնետոմսերի 100%–ի գնումն ուղղված է շուկայական դիրքի ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Ինեկոբանկի կողմից ՊրոԿրեդիտ բանկի բաժնետոմսերի 100%–ի գնումն ուղղված է շուկայական դիրքերի ամրապնդմանն և զարգացման նոր հնարավորությունների ստեղծման տեսլականին, հայտնում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը` մեկնաբանելով Հայաստանի ԱԺ–ում տվյալ գործարքի մասին հնչած մեկնաբանությունները։

ՀՀ Ազգային Ժողովում նախօրեին կարծիք է հնչել այն մասին, թե «ՊրոԿրեդիտ բանկի» փակման հետևանքով հարյուրավոր մարդիկ գործազուրկ կդառնան։

2015թ. դեկտեմբեր ամսին Ինեկոբանկ ՓԲԸ-ն ձեռք է բերել ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ի՝ ՊրոԿրեդիտ Միջազգային Հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը: Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը հայտարարել է, որ բանկի կողմից ՊրոԿրեդիտԲանկի բաժնետոմսերի ձեռքբերումից հետո բանկի թիմը կշարունակի աշխատել։

ՀՀ բանկային ոլորտի երկու խոշոր ներկայացուցիչների միավորման առաջին իսկ արդյունքը եղավ Միկրո և ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար: Միավորման գործարքի կայացման կարևոր նախադրյալներից էր երկու բանկերում կորպորատիվ կառավարման մշակույթների նմանությունը և արհեստավարժ թիմերի առկայությունը, որոնք, ըստ էության, կարելի է համարել Ինեկոբանկ ՓԲԸ կողմից ձեռք բերված ամենակարևոր ակտիվները:

«Ինեկոբանկի կողմից ՊրոԿրեդիտ բանկի բաժնետոմսերի 100%–ի գնման հիմքում ընկած է եղել ոչ թե ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ կամ ՊրոԿրեդիտ միջազգային Հոլդինգի անկարողությունը համապատասխանելու ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված պահանջներին, այլ` շուկայական դիրքերի ամրապնդման և զարգացման նոր հնարավորությունների ստեղծման տեսլականը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԿԲ–ն 2017 թ.–ի հունվարի 1–ից ավելացնելու է առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` նախկին 5 մլրդ դրամի փոխարեն դարձնելով 30 մլրդ։ Ըստ ԿԲ–ի` այս որոշումը կհանգեցնի բանկերի ամրապնդմանը, կբարձրացնի նրանց կողմից առաջարկվող ծառայությունների որակը, կնպաստի առողջ մրցակցային միջավայրի  ստեղծմանը։

«ՀՀ բանկային ոլորտի երկու խոշոր ներկայացուցիչների միավորման առաջին իսկ արդյունքը եղավ Միկրո և ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միավորման գործարքի կայացման կարևոր նախադրյալներից էր երկու բանկերում կորպորատիվ կառավարման մշակույթների նմանությունը և արհեստավարժ թիմերի առկայությունը, որոնք, ըստ էության, կարելի է համարել «Ինեկոբանկ ՓԲԸ կողմից ձեռք բերված ամենակարևոր ակտիվները»:

Հարկ է ընդգծել, որ բիզնես միջավայրում նմանատիպ գործարքներին հաջորդում են միավորվող ընկերությունների ինտեգրման գործընթացներ, մասնավորապես՝ ընկերությունների ռեսուրսների ինտեգրում՝ հաշվի առնելով բիզնեսի ծավալների մեծացումը և զարգացման հնարավորությունները։

«Այդ գործընթացներն արդեն ընթանում են, և մենք վստահ ենք, որ դրանց ավարտին մենք կունենանք ավելի ուժեղ բանկ, որն իր էական ներդրումը կունենա ՀՀ տնտեսության զարգացման գործում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1996 թ.–ի փետրվարի 7–ին։ Բանկի բաժնետոմսերը մինչև ՎԶԵԲ–ի կողմից 22,7 տոկոսի ձեռքբերումը բաշխված էին հետևյալ կերպ` Բալոյան Ա.` 35,23 տոկոս, Սաֆարյան Կ.` 30,34 տոկոս, DEG Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH`12,58 տոկոս, IFC (Միջազգային ֆինանսական կորպորացիա)` 9,32 տոկոս։ Գործարքից հետո երկու գլխավոր բաժնետերերը կունենան բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը։

Ինեկոբանկի ակտիվները 2015 թ.–ի արդյունքներով կազմել են 236,6 մլրդ դրամ (48,1 տոկոսի աճ` 2014 թ.–ի համեմատ), պարտավարությունները` 195,9 մլրդ դրամ (46,5 տոկոսի աճ), կապիտալը` 40,7 մլրդ դրամ (56 տոկոսի աճ), իսկ վարկային ներդրումները` 154,7 մլրդ դրամ (43,1 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը 2015 թ.–ին կազմել է 4,8 մլրդ դրամ (2014 թ.–ի համեմատ` 0,35 տոկոսի անկում)։

«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ն ստացել է ՀՀ ԿԲ–ի արտոնագիրը 2007 թ.–ի դեկտեմբերի 7–ին։

Բանկի ակտիվները 2015 թ.–ի վերջին կազմել են 54,2 մլրդ դրամ (18,5 տոկոսի անկում` 2014 թ.–ի համեմատ), պարտավորությունները` 45 մլրդ դրամ (21,5 տոկոսի անկում), կապիտալը` 9,2 մլրդ դրամ (0,4 տոկոսի աճ), իսկ վարկային ներդրումները` 40,8 մլրդ դրամ (21,9 տոկոսի անկում)։ Բանկի շահույթը 2015 թ.–ին կազմել է 38,4 մլն դրամ` 2014 թ.–ին գրանցված 502,1 մլն դրամի համեմատ ($1- 492,41 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև