Հայաստանում դոլարի փոխարժեքն աճում է երկրորդ շաբաթն անընդմեջ և ուրբաթ կազմել է 493,70 դրամ

05.02.2016 18:46
Հայաստանում դոլարի փոխարժեքն աճում է երկրորդ շաբաթն անընդմեջ և ուրբաթ կազմել է 493,70 դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 5–ի արդյունքներով Հայաստանի արտարժույթի շուկայում դրամի նկատմամբ ձևավորված դոլարի միջին շուկայական փոխարժեքը, փետրվարի 4–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 1,29 կետով և կազմել 493,70 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հարկ է նշել, որ դոլարի փոխարժեքն աճում է երկրորդ շաբաթն անընդմեջ։ Միաժամանակ փետրվարի 3–ին դոլարի փոխարժեքը գերազանցել է 490 դրամի շեմը 2014 թ.–ի վերջին դրամի կտրուկ արժեզրկումից հետո։ Այսպիսով, դրամը 2016 թ.–ի սկզբից արժեզրկվել է 1,86 տոկոսով։ –0–

  5.02.2016 4.02.2016
ԱՄՆ դոլար AMD–ի նկատմամբ 493.70 492.41
Եվրո AMD–ի նկատմամբ 552.70 549.33
Ռուս. ռուբլի AMD–ի նկատմամբ 6.44 6.47

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև