ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 57,7 մլն դոլար

08.02.2016 12:24
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 57,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 1–5–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 57,7 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 489,67 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 8,4 մլն եվրո և մոտ 1 մլրդ ռուբլի` 1€ դիմաց 538,2 դրամ և 1 ռուբլու դիմաց 6,33 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 76 մլն դոլար, 11,3 մլն եվրո և մոտ 663,8 մլն ռուբլի` համապատասխանաբար 492,45 դրամ, 540,23 դրամ և 6,42 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, հունվարի 25–31–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 34 մլրդ դրամ, դոլարայինը 42 մլն դոլար ($1–493,7 դրամ)։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև