08.02.2016 17:53
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը նվազեցրել են վարկերի և ավանդների տոկոսադրույքները, վկայում են հանրապետության ԿԲ տվյալները։
ԿԲ տվյալներով, 2015 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մինչև մեկ տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 1.66 տ.կ.–ով` մինչև 15.36 տոկոս, իսկ դոլարով` 0.62 տ.կ.–ով` մինչև 10.32 տոկոս։ Ավելի քան մեկ տարի ժամկետով վարկերի տոկոսադրույքները նվազել են 1.24 տ.կ–ով` մինչև 16.81 տոկոս և 0.34 տ.կ.–ով` մինչև 11.16 տոկոս։
Միաժամանակ, մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են 1.74 տ.կ.–ով` մինչև 13.33 տոկոս, իսկ դոլարիններն աճել են 0.34 տ.կ.–ով` մինչև 5.67 տոկոս։ Միաժամանակ, ավելի քան մեկ տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են 0.02 տ.կ.–ով մինչև 14.79 տոկոս, իսկ դոլարայիններն աճել են 0.12 տոկոսային կետով։
Դեկտեմբերին Կենտրոնական բանկի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է 9.75 տոկոսից մինչև 8.75 տոկոս։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: