ԵՏՄ անդամ երկրները պետք է միասնական արժույթ ստեղծեն. նախկին վարչապետ

09.02.2016 15:16
ԵՏՄ անդամ երկրները պետք է միասնական արժույթ ստեղծեն. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ անդամ երկրներն անպայման պետք է միասնական արժույթ ստեղծեն, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը։

«ԵՏՄ–ի երկրների միջև 300 մլրդ դոլարի առևտրաշրջանառության դեպքում գործառնությունները չեն կարող դոլարով անցկացվել։ Այդ արժույթի պահանջարկը փոքրացնելու համար երկրների միջև փոխադարձ հաշվարկները պետք է անցկացվեն այլ արժույթով»,– ասաց Բագրատյանը։

Նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան լրագրողներին ասաց, որ ԵՏՄ տարածքում միասնական արժույթի համակարգն առայժմ չի ներդրվի, քանի որ դա կարող է հանգեցնել բացասական հետևանքների։

Բագրատյանն ընդհանուր արժույթի անցնելու երեք տարբերակ է նշել։ «Առաջին տարբերակը ենթադրում է բոլոր երկրների անցումը Ռուսաստանի ռուբլու գոտի, ինչին դեմ են Ղազախստանն ու Բելառուսը։ Երկրորդ տարբերակը ԵՏՄ բոլոր երկրների համար ընդհանուր արժույթի ստեղծումն է։ Երրորդը` անկանխիկ հաշվարկները»,– ասել է Բագրատյանը։

Նա միաժամանակ նշել է, որ արդեն այժմ Հայաստանի համար շահավետ է Ռուսաստանին ներկրվող գազի և նավթի համար վճարել ոչ թե դոլարով, այլ ռոիբլով, ինչպես նաև երկրի ներսում ոչ միայն դոլարով և եվրոյով, այլ նաև ռուբլով սպառողական վարկեր տրամադրել։
«Ռուսական ռուբլին ամենից շատ արժեզրկվել է Հայաստանում, այնպես որ ռուբլի ունենք»,– ասել է Բագրատյանը։

2015 թվականի ընթացքում ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ արժեզրկվել է 28.1 տոկոսով։ Այսօրվա դրությամբ, Հայաստանում ռուբլու միջին շուկայական փոխարժեքը կազմում է 6.42 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև