«Անելիք բանկի» վարկային պորտֆելը 2015 թ.–ին ավելացել է 5,33%–ով

09.02.2016 20:20
«Անելիք բանկի» վարկային պորտֆելը 2015 թ.–ին ավելացել է 5,33%–ով

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկի» վարկային պորտֆելը 2015 թ.–ին ավելացել է 5,33 տոկոսով և կազմել 61,738 մլրդ դրամ` միջին բանկային ցուցանիշի 0,69 տոկոսանոց աճի դեպքում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Անելիք բանկի» ֆինանսական տնօրեն, վարչության անդամ Ռուբեն Մելիքյանը։

«Մենք նախատեսում ենք 2016 թ.–ին ավելացնել վարկային պորտֆելն այդ թվում նաև ապրանքային գծի ընդլայնման հաշվին ավելի ճկուն և հաճախորդների համար ավելի հարմար պրոդուկտների միջոցով ինչպես մանրածախ հաճախորդների, այնպես էլ միկրո և ՓՄՁ հատվածի համար», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` բանկում ժամկետանց վարկերի մասնաբաժինը վերահսկելի և սպասելի է` հաշվի առնելով նաև շուկայում տիրող իրավիճակը, և «այս հարցում չկա մտահոգություն կամ բացասական սպասումներ»։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։

Անելիք բանկի ակտիվները 2015 թ.–ի վերջին կազմել են 91,87 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ), պարտավորությունները` 74,6 մլրդ դրամ (2,75 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 17,2 մլրդ դրամ (19,65 տոկոսի աճ), կանոնադրական կապիտալը` 17,18 մլրդ դրամ (12,29 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 61,7 մլրդ դրամ (5,3 տոկոսի աճ), շահույթը` 733,8 մլն դրամ (119 տոկոսի աճ) ($1 - 494,63 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև