Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2016 թ.–ի հունվարին կրճատվել են 1,7%–ով` հասնելով 1 740,2 մլն դոլարի

10.02.2016 12:50
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2016 թ.–ի հունվարին կրճատվել են 1,7%–ով` հասնելով 1 740,2 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2016 թ.–ի հունվարին կազմել են 1 740,2 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 1,7 տոկոսով կամ 31 մլն դոլարով։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ–ի ներկայացրած տվյալները։

Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները 2016 թվականի հունվարին կազմել են 1 738,6 մլն դոլար։ Կարգավորիչի տվյալների համաձայն, ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հունվարի վերջին կազմել են 1,7 մլն դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև