ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի կենտրոնական բանկերի և վերահսկիչ կառավարման նիստին Հոլանդիայում

11.02.2016 17:36
ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի կենտրոնական բանկերի և վերահսկիչ կառավարման նիստին Հոլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը մեկնել են Ամստերդամ, որտեղ մասնակցելու են Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող կենտրոնական բանկերի և վերահսկողական կառավարմանը նվիրված համաժողովին, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կենտրոնական բանկերի կառավարման վերջին զարգացումներին, արդյունավետ ֆինանսական վերահսկողության ապահովման գործում հաշվետվողականության ու թափանցիկության առանցքային դերին և կենտրոնական բանկերի համար խորհրդի արդյունավետ գործունեության կարևորությանը նվիրված հարցեր:

Միջոցառման շրջանակում hանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև