Wed, 25 February
10.1 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

Ի՞նչ պետք է անի վարկառուն վարկի բարձր կետանցման դեպքում

«Արմբանկս» կայքի ընթերցողի հարցը.

Ի՞նչ պետք է անի հաճախորդը, եթե ժամկետանց վարկ է ունեցել, իսկ կուտակված տուգանքներն ու տույժերը գերազանցել են բանկի տրամադրած վարկի գումարը։ Հնարավոր է, արդյո՞ք, այս դեպքում նվազեցնել վարկի տույժը։ Բանկն ունի՞ իրավունք պահանջել տուգանքների և տույժերի ամբողջական փոխհատուցում, եթե դրանք գերազանցում են վարկի մայր գումարի չափը։

Կայքի այցելուի հարցին պատասխանել են Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակից։

Բանկի գործողություններն օրենքի շրջանակներում են: Վարկի կետանցման համար նախատեսված տույժերը կարգավորվում են պայմանագրով և կարող են հաշվարկվել մինչև պարտավորության դադարման օրը, և քանի որ չկա տույժերի հաշվեգրման առավելագույն շեմ, ուստի կարող են գերազանցել վարկի մայր գումարը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները կիրառվում են այն դեպքում, երբ պայմանագրով տույժերի այլ չափ նախատեսված չէ: Այսինքն՝ պայմանագրով այլ բան նախատեսված լինելու դեպքում կիրառվում են պայմանագրով նախատեսված տույժերը:

Այնուամենայնիվ,  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն: Տվյալ դեպքում օրենքով նախատեսված չեն միասնական չափանիշներ, որոնցով կարող է առաջնորդվել դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառել կամ չկիրառելու վերաբերյալ:

Յուրաքանչյուր դեպքում տուժանքը պակասեցնելիս դատարանը առաջին հերթին պետք է գնահատման առարկա դարձնի այն հարցը, թե պայմանագրով նախատեսված տուժանքը որքանով է անհամաչափ պարտավորության խախտման հետևանքներին: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img