Նաբիուլինան պատմել է, թե կարող է կայունացնել ռուբլին

11.02.2016 19:58
Նաբիուլինան պատմել է, թե կարող է կայունացնել ռուբլին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ ռուբլու փոխարժեքը կարող է աճել միայն երեք դեպքերում։ Դրանցից առաջինը նավթի գների բարձրացումն է։ Սակայն ռուսական կառավարությունը դրա վրա ազդել չի կարող։

Երկրորդ տարբերակը Կենտրոնական բանկի ինտերվենցիաներն են։ Սակայն պետությանը դրա համար անհրաժեշտ է անընդհատ ծախսել արժութային պահուստներ, որոնք սպառելու հատկություն ունեն, առավել ևս, որ փոխարժեքի վրա արհեստական ազդեցությունը լավ արդյունքներ չի տա։

«Երրորդը, իմ կարծիքով, ամենաճիշտ սցենարն է` տնտեսության դիվերսիֆիկացումը», – Նաբիուլինային է մեջբերում ՏԱՍՍ–ը։

ԿԲ նախագահի խոսքով, գլխավոր խնդիրը երկրի տնտեսության կախվածությունը նավթի առուվաճառքից նվազեցնելն է։ Առավել ևս, որ կանխատեսումներով, առաջիկայում «սև ոսկու» արժեքը չի ավելանա։

Ավելի վաղ ԿԲ–ում հերքել են լուրերն այն մասին, որ ռուսական կառավարությունը մտադիր է արհեստականորեն նվազեցնել ռուբլու արժեքը։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև