ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 44,2 մլն դոլար

15.02.2016 12:31
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 44,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 8-12–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 44,2 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 493,8 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5մլն եվրո և մոտ 803,65 մլն ռուբլի` 1€ դիմաց 551,81 դրամ և 1 ռուբլու դիմաց 6,3 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 65 մլն դոլար, 7,9 մլն եվրո և մոտ 566,7 մլն ռուբլի` համապատասխանաբար 496,25 դրամ, 558,49 դրամ և 6,41 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, փետրվարի 1–7–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 32 մլրդ դրամ, դոլարայինը 77,6  մլն դոլար ($1–496,05 դրամ)։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև