Յունիբանկի Private Banking ծրագիրը շահավետ ներդրումներ է առաջարկում սփյուռքի համար

16.02.2016 15:21
Յունիբանկի Private Banking ծրագիրը շահավետ ներդրումներ է առաջարկում սփյուռքի համար

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի Private Banking ծրագիրը շահավետ ներդրումներ և նոր հնարավորություններ  է առաջարկում սփյուռքի համար, հայտնում են ընկերության մամուի ծառայությունից:

Համաձայն հաղորդագրության, «Յունիբանկը»  շարունակում է զարգացնել Unibank Privé-ի ուղղությունը և հզորացնում է բանկի կարողությունները անհատական բանկինգի համակարգում:

Unibank Privé-ի նկատմամբ հատուկ հետաքրարություն է ցուցաբերում Ռուաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայկական սփյուռքի նկատմամբ:

«Ֆինանսական բարեկեցության կայացման փուլում գտնվող հաճախորդներին բանկը կօգնի պահպանել և բազմապատկել կապիտալը: Եթե հաճախորդներն արդեն ունեն  համապատասխան կարգավիճակ` բանկը կօգնի կազմել նրանց նպատակներին և ցանկություններին առավելագույնս համապատասխանող արդյունավետ ներդրումային ռազմավարություն»,-ասված է հաղորդագրությունում:

Unibank Privé-ի շրջանակում VIP հաճախորդների սպասարկումը բանկն իրականացնում է առանձնահատուկ հարմարավետությամբ ստեղծված մասնաճյուղում` երաշխավորելով անհատական և ճկուն մոտեցում, ժամանակի խնայողություն, ցանկացած իրավիճակում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն, բարձրակարգ բանկային մասնագետների աշխատանք, մասնավոր կապիտալի կառավարման համաշխարային փորձի կիրառում:

«Ներդնելով 20 մլն. դրամ ավանդ կամ դրան համարժեք արտարժույթ` հաճախորդները դառնում են Unibank Privé-ի անդամ և հնարավորություն ստանում օգտվել բանկային ծառայությունների լայն շրջանակից»,-ասված է հաղորդագրությունում:

«Privé» ավանդը  կարելի է ձևակերպել  ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով: Ավանդի  գլխավոր առավելությունն է, որ նույնիսկ կարճաժամկետ ներդրման դեպքում մեծ եկամտաբերություն է ունենում: Տարեկան տոկոսադրույքը   կազմում է 16 տոկոս, եթե ներդրումն արվում  է դրամով 91 կամ 180 օրով:
Բանկի հաճախորդներին  առաջարկվում է նաև ձևակերպել բազմաարժութային VISA Gold կամ Infinite քարտեր, որոնք թույլ են տալիս հաշիվները կառավարել դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով` միաժամանակ:

Այս քարտերի առավելությունն է 24 ժամյա սպասարկում առողջապահական և իրավաբանական աջակցություն, հյուրանոցների, ավիատոմսերի ամրագրում, ավտոմեքենաների վարձակալում, ապահովագրում և консьерж ծառայություններ։

Միաժամանակ,  այս քարտապանները իրենց հաշվեհամարին կից կարող են իրենց ընտանիքի անդամների անունով  երեք լրացուցիչ քարտ անվճար ձևակերպել: Յուրաքանչյուր քարտի սահմանաչափը անհատական է և բոլոր լրացուցիչ քարտերը ունեն առավելությունների օգտվելու հնարավորություն, որոնք տրամադրվում է  Unibank Privé-ը:

Unibank Privé-ի շրջանակում հաճախորդները ստանում են Priority Pass քարտ, որը 120 երկրների օդանավակայանների  700 VIP-սրահների մուտքի իրավունք է տալիս, թույլ տալով հաճախորդին վայելել թռիչքի սպասման պահը` անկախ ավիատոմսի, ավիաընկերության կարգից և առանց ամրագրման ձևակերպման անհրաժեշտության

Այսօր հաճախորդները ցանկանում են ստանալ հարմար և հուսալի ֆինանսական ծառայություն և անհատական մոտեցում: Unibank Privé-ը ներկայացնում է բացառիկ ֆինանսական լուծումներ յուրաքանչյուր հաճախորդի և առաջարկում է ֆինանսական միջոցներիարհեստավարժ կառավարում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև