«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է ընդունել վճարումներ TelCell ընկերության տերմինալների միջոցով

18.02.2016 14:09
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է ընդունել վճարումներ TelCell ընկերության տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է իրականացնել բանկային գործառնություններ հարմարավետ և ժամանակակից ձևով` Telcell  համակարգի վճարային տերմինալների միջոցով, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Այսուհետ Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան մարել իրենց վարկերը, ինչպես նաև համալրել քարտային կամ բանկային հաշիվը առցանց` առանց Բանկ հաճախելու անհրաժեշտության և անկախ իրենց աշխատանքային ռեժիմից:

Առէկսիմբանկը մշտապես կիրառում է բանկային ծառայությունների զարգացման հաճախորդամետ և նորարար մեթոդներ: Telcell ընկերության հետ համագործակցությունը ևս մի քայլ է այդ ուղղությամբ:  Telcell վճարային տերմինալը հանդիսանում է դրամական միջոցների ընդունման ավտոմատացված կապուղի`որպես ծախսատար դրամարկղային հանգույցների և կանխիկի ընդունման հնարավորությամբ բանկոմատների այլընտրանքային տարբերակ:

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում և բոլոր 16 սպասարկման կետերում սպասարկվում են նաև Avers, Anelik, Unistream, MoneyGram, RIA Money Transfer, Converse Transfer և Sigue Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև