Telcell ընկերությունն էլեկտրոնային փող թողարկելու արտոնագիր է ստացել

22.02.2016 12:45
Telcell ընկերությունն էլեկտրոնային փող թողարկելու արտոնագիր է ստացել

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ԿԲ–ն TelCell ընկերությանը տրամադրել է էլեկտրոնային փող թողարկելու արտոնագիր, նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց TelCell ընկերության բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը, ընկերությունը զարգացման երկու ուղղությունների մեկնարկ է տվել։ Նրա խոսքով, առաջին ուղղությունը TelCell–ի արագ դրամական փոխանցումների համակարգն է (Տրանսֆեր), որի գործարկման թույլտվությունը ԿԲ–ն տրամադրել է 2015 թ.–ի վերջին։ Ընկերության զարգացման մյուս ուղղությունը էլեկտրոնային փողի թողարկումն է։

«Սկզբնական փուլում պրոդուկտը կգործի էլեկտրոնային դրամապանակի վեբ և բջջային հավելվածի տեսքով, իսկ հետագայում նախատեսում ենք ընդլայնել և շուկայում տրամադրել ավելի հետաքրքիր նորույթներ», – տեղեկացրեց նա։

Խաչատուրյանը նաև նշեց, որ այս պրոդուկտը հասանելի կլինի 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում։

«Telcell» ՓԲԸ–ն վճարային համակարգ է, այն սկսել է գործել 2007 թ.–ի օգոստոսի 4–ին` գործարկելով Հայաստնում առաջին վճարային համակարգը ինքնասպասարկման տերմինալների միջոցով։

Այս պահին ընկերության վճարային տերմինալների միջոցով ընդունվում են կապի և տարբեր ծառայություններ մատակարարող ավելի քան 100 ընկերությունների վճարներ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև