Հայաստանի բանկերում դրամային ավանդների տոկոսադրույքները հունվարին նվազել են

24.02.2016 14:34
Հայաստանի բանկերում դրամային ավանդների տոկոսադրույքները հունվարին նվազել են

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում դրամային ավանդների տոկոսադրույքները 2016 թ.–ի հունվարին, դեկտեմբերի համեմատ, նվազել են, իսկ դոլարային ավանդներն ավելացել են, վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

ԿԲ–ի տվյալներով` 2016 թ.–ի հունվարին, դեկտեմբերի համեմատ, մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են 0,74 տոկոսային կետով` հասնելով 13,35 տոկոսի, իսկ մեկ տարուց ավել ժամկետով ավանդները` 0,11 տոկոսային կետով` հասնելով 14,61 տոկոսի։ Միաժամանակ մինչև մեկ տարի ժամկետով դոլարային ավանդների տոկոսադրույքները հունվարին ավելացել են 0,52 տոկոսային կետով` կազմելով 6,17 տոկոս, իսկ մեկ տարուց ավել ժամկետով ավանդները` 0,11 տոկոսային կետով` կազմելով 7,16 տոկոս։

Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքներին, ապա 2016 թ.–ի հունվարին, դրանք, հիմնականում աճել են։

Այսպես, մինչև մեկ տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքներն ավելացել են 1 տոկոսային կետով` կազմելով 16,96 տոկոս, իսկ մեկ տարուց ավել ժամկետով վարկերը` 2 տոկոսային կետով` կազմելով 18,69 տոկոս։ Միաժամանակ մինչև մեկ տարի ժամկետով դոլարային վարկերի տոկոսադրույքները նվազել են 0,48 տոկոսային կետով` հասնելով 10 տոկոսի, իսկ մեկ տարուց ավել ժամկետով վարկերն ավելացել են 0,23 տոկոսային կետով` կազմելով 11,36 տոկոս։

Դեկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր` 9,75 տոկոսից դառնալով 8,78 տոկոս, փետրվարին կրկին նվազել էր` կազմելով 8,5 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև