Մարտին եթերում կլինի Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը

25.02.2016 14:58
Մարտին եթերում կլինի Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Մարտին եթերում կլինի Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագիրն ուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը և հաճախորդներին բանկային ծառայությունների մանրամասն ներկայացմանը:

Յուրաքանչյուր հաղորդման համար անցկացված հանրային հարցումները կօգնեն հասկանալ բնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն բանկային ծառայության նկատմամբ, իսկ բանկի մասնագետները կպարզաբանեն թե ինչպես ճիշտ օգտվել այդ ծառայություններից, գրագետ կառավարել փողը, պլանավորել ծախսերը և խնայողություններ անել:

Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում և ցուցակեց դրանք բորսայի B հարթակում: «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում։

Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Հասարակության համար բանկային ծառայություններն ավելի հասկանալի և պարզ դարձնելու նպատակով, Յունիբանկը ձեռնամուխ եղավ «Ժողովրդական բանկ» հեռուստածրագրի թողարկմանը: Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև