ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 63,8 մլն դոլար

29.02.2016 12:36
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 63,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ29 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 22-29–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 44,2 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 493,8 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,2 մլն եվրո և մոտ 684,2 մլն ռուբլի` 1€ դիմաց 541,83 դրամ և 1 ռուբլու դիմաց 6,41 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 50,3 մլն դոլար, 13,52 մլն եվրո և մոտ 361,1 մլն ռուբլի` համապատասխանաբար 493,78 դրամ, 546,41 դրամ և 6, 53 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, փետրվարի 15-21–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 45,1 մլրդ դրամ, դոլարայինը 48,3 մլն դոլար ($1–492,02 դրամ)։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև