«Յունիբանկի» ժամկետային դեպոզիտների ծավալը գերազանցում է 96,5 մլրդ դրամը

02.03.2016 16:47
«Յունիբանկի» ժամկետային դեպոզիտների ծավալը գերազանցում է 96,5 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկի» ժամկետային դեպոզիտների ծավալը գերազանցում է 96,5 մլրդ դրամը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հայաստանում ժամկետային դեպոզիտների գծով առաջատար բանկերից մեկը` «Յունիբանկ» ԲԲԸ–ն, առաջարկում է բարձր եկամտաբերությամբ դեպոզիտներ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այն հաճախորդների համար, ովքեր նախընտրում են խնայողությունները պահել դոլարով, «Յունիբանկն» առաջարկում է դեպոզիտներ տարեկան մինչև 7% տոկոսադրույքով` ավանդի համալրման և գումարի մի մասը հետ վերցնելու հնարավորությամբ։ Եվրոյով դեպոզիտների առավելագույն տոկոսադրույքը կազմում է 6.5%։

Ներդնելով դեպոզիտ սկսած 20 մլն դրամից կամ 50 000 USD/EUR–ից` հաճախորդը դառնում է Unibank Privé–ի մասնակից։ Unibank Privé–ի շրջանակում հաճախորդների սպասարկումն իրականացվում է բանկի առանձին, հարմարավետ գրասենյակում։ Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական, ֆինանսական մենեջերը, ով պատրաստ է աջակցել ցանկացած իրավիճակում հաճախորդին հարմար ժամին։

Unibank Privé–ի մասնաճյուղի ղեկավար Տիգրան Մարգարյանի խոսքով` որոշակի կարգավիճակ և եկամտի մակարդակ ունեցող հաճախորդներին բանկն առաջարկում է հարմարավետ և հուսալի ֆինանսական ծառայություններր, լիարժեք լուծումներ, որոնք ներառում են սեփական միջոցների արդյունավետ ծրագրավորում և կառավարում։

«Աշխատանքի մեր սկզբունքը հիմնվում է հաճախորդների հետ վստահելի հարաբերություններ կառուցելու, անհատական մոտեցման և խիստ գաղտնիության վրա։ Կախված հաճախորդի պահանջմունքներից` մենք կարող ենք աշխատել նաև հեռահար», – նշել է նա։

Մարգարյանի խոսքով` Յունիբանկը կշարունակի ակտիվորեն զարգացնել մասնավոր բանկինգի ուղղությունն ու համալրել ծառայությունների փաթեթը։

«Այսօր, բացի բանկային պրոդուկտներից, Unibank Privé–ի հաճախորդներին մենք առաջարկում ենք, օրինակ, Priority Pass քարտերը, որոնք տրամադրում են աշխարհի 12 երկրների միջազգային օդանավակայանների 700 VIP սրահների մուտքի հասանելիություն` թույլ տալով հաճախորդին հարմարավետ պայմաններում սպասել չվերթին», – ավելացրեց նա։

Unibank Privé ծառայությունների փաթեթը ներառում է նաև VISA Gold կամ Infinite բազմաարժութային քարտերը, որոնք թույլ են տալիս հաշիվները կառավարել դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով` միաժամանակ։  Այս քարտերի առավելությունն է 24 ժամյա սպասարկում, առողջապահական և իրավաբանական աջակցություն, հյուրանոցների, ավիատոմսերի ամրագրում, ավտոմեքենաների վարձակալում, ապահովագրում, զեղչեր և հատուկ առաջարկներ։

Միաժամանակ,  այս քարտապանները իրենց հաշվեհամարին կից կարող են իրենց ընտանիքի անդամների անունով  երեք լրացուցիչ քարտ անվճար ձևակերպել: Յուրաքանչյուր քարտի սահմանաչափը անհատական է և բոլոր լրացուցիչ քարտերը ունեն առավելությունների օգտվելու հնարավորություն, որոնք տրամադրվում է  Unibank Privé-ը:

Դեպոզիտները Հայաստանում բնակչության խնայողությունների ներդրման ամենատարածված միջոցներից են։ 2015 թ.–ի վերջին իրավաբանական, ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների համախառն դեպոզիտները ՀՀ բանկերում կազմել են 1,840 մլրդ դրամ` ավելանալով 13,47 տոկոսով։ Ընդհանուր ծավալում ոչ ռեզիդենտների մասնաբաժինը գերազանցում է 335,8 մլրդ դրամը։

Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում և ցուցակեց դրանք բորսայի B հարթակում: «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում։

Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Հասարակության համար բանկային ծառայություններն ավելի հասկանալի և պարզ դարձնելու նպատակով, Յունիբանկը ձեռնամուխ եղավ «Ժողովրդական բանկ» հեռուստածրագրի թողարկմանը: Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության ($1 - 491,6 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև