Հայաստանի համախառն պետական պարտքը հունվարին ավելացել է 0,14%–ով` հասնելով 5 086 մլն դոլարի

02.03.2016 20:53
Հայաստանի համախառն պետական պարտքը հունվարին ավելացել է 0,14%–ով` հասնելով 5 086 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թ.–ի հունվարի վերջին կազմել է 4 320,8 մլն դոլար` 2015 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 0,14 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալներով` հանրապետության արտաքին պետական պարտքը 2016 թ.–ի հունվարի վերջին կազմել է 4 320,8 մլն դոլար` ավելանալով 0,08 տոկոսով կամ 3,5 մլն դոլարով։

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 3 843,2 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (2,3 մլն դոլարի աճ), իսկ ԿԲ–ի պարտքը կազմում է 477,5 մլն դոլար (1,2 մլն դոլարի աճ)։

Հայաստանի ներքին պարտքը հունվարի վերջին կազմել է 765,1 մլն դոլար` ավելանալով 3,7 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 667 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 96,1 մլն դոլար, ներքին երաշխիքները` 1,97 մլն դոլար։

Պետբյուջեի համաձայն` երկրի պետական պարտքը 2016 թ.–ին, ակնկալվող ՀՆԱ–ի համեմատ, կկազմի 49,4 տոկոս, ՀՆԱ–ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը` 42,8 տոկոս։ Պետական պարտքի չափը 2016 թ.–ի արդյունքում կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը բաժին է հասնում արտաքին պարտքին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև