Անելիք Բանկը գարնանային անակնկալ է պատրաստել իր ավանդատուներին

03.03.2016 20:03
Անելիք Բանկը գարնանային անակնկալ է պատրաստել իր ավանդատուներին

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի գարնանային անակնկալն իր ավանդատուներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, գարնանային տոներին ընդառաջ Անելիք Բանկը պատրաստել է հաճելի անակնկալ իր ավանդատուների համար:

2016թ. մարտի 3-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ նվազագույնը 1000 ԱՄՆ դոլար, 500 հազար ՀՀ դրամ, 1000 եվրո կամ 80 հազար ՌԴ ռուբլի ներդրած յուրաքանչյուր ավանդատու կմասնակցի Բանկի կազմակերպած գարնանային ակցիային և հնարավորություն կունենա շահել խաղարկվող սմարթֆոններից, հեռուստացույցներից մեկը, ինչպես նաև՝ պլանշետ:

«Անելիք Բանկում արդեն ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ՝ պարբերաբար շահավետ անակնկալներ մատուցել իր հաճախորդներին, և այդ ավանդույթը շարունակվելու է նաև 2016 թվականին: Հիշատակված անականկալներից առաջինն այս ակցիան է, որով մենք գարնանային հաճելի տրամադրություն ենք փոխանցելու մեր հաճախորդներին՝ բազմաթիվ արժեքավոր նվերների միջոցով։ Հորդորում եմ մեր բանկի հավատարիմ, ինչու ոչ՝ նաև նոր ավանդատուներին լինել առավել ակտիվ, մասնակցել այս ակցիային և հնարավորություն ունենալ շահել գեղեցիկ և թանկարժեք նվերներից մեկը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։

Անելիք բանկի ակտիվները 2015 թ.–ի վերջին կազմել են 91,87 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ), պարտավորությունները` 74,6 մլրդ դրամ (2,75 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 17,2 մլրդ դրամ (19,65 տոկոսի աճ), կանոնադրական կապիտալը` 17,18 մլրդ դրամ (12,29 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 61,7 մլրդ դրամ (5,3 տոկոսի աճ), շահույթը` 733,8 մլն դրամ (119 տոկոսի աճ): -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև