ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տոնական ակցիա կանցկացնի American Express քարտատերերի համար

04.03.2016 14:24
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տոնական ակցիա կանցկացնի American Express քարտատերերի համար

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  հայտարարում է հատուկ տոնական ակցիայի մասին American Express քարտատերերի համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիան կգործի մարտի 5-ից 8-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

Հայաստանում բացառապես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկվող American Express® վճարային համակարգի՝ American Express Gold, American Express Blue և American Express Cashback քարտերից որևէ մեկով կատարելով գնումներ Hermitage, Papaya, Avenue des Fleurs, Parfois առևտրի և սպասարկման կետերում՝ հնարավորություն կստանաք ընտրել նվերներ ներկայացվող տեսականուց:

Ծրագրի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

«Եթե Դուք դեռ չունեք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկվող American Express քարտ, ձեռք բերեք Ձեր այն պատվիրելով այստեղ»,- ասվում է հաղորդման մեջ:

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել Բանկի American Express քարտերի շուրջօրյա սպասարկման կենտրոն` (010) 31 99 99 հեռախոսահամարով:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև