Յունիբանկն ընդունում է նաև օնլայն վարկային հայտեր

04.03.2016 15:57
Յունիբանկն ընդունում է նաև օնլայն վարկային հայտեր

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Վարկի օնլայն հայտի ձևը տեղադրված է բանկի կայքի համապատասխան էջում։

Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը:

Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 36 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան:

Մինչև 150 000 դրամ վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձինք` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը:

Եթե վարկի գումարը կազմում է 300 000-500 000 դրամ, ապա անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն:

Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:

Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության ($1 - 490 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև