ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բիզնես-դասընթացներ կանցկացնի ՓՄՁ ղեկավարների համար

09.03.2016 15:42
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բիզնես-դասընթացներ կանցկացնի ՓՄՁ ղեկավարների համար

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը հերթական դասընթացներ կանցկացնի փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար  մայիսի 24-ից 27-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը շարունակում է իրականացնել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար նախատեսված անվճար բիզնես-դասընթացներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Օրեր առաջ ավարտված դասընթացները վերաբերում էին բիզնեսի կառավարման օպտիմալացմանը և գործնական մարքեթինգին:

2016թ.-ի առաջին բիզնես-դասընթացի բացմանը ներկա էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց, որ ծրագիրը կոչված է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների  արդյունավետ կառավարման օժանդակմանը:

«Մասնակիցների տարեցտարի աճող թիվը և ստացվող դրական արձագանքների ավելացումը թույլ են տալիս պնդել, որ ծրագիրը արդյունավետ է, և Բանկը հետամուտ է լինելու դրա զարգացմանն ու շարունակական իրականացմանը»,- ասաց նա:

Բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ: Նախորդ տարվանից դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև