ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը մարտի 1–ի դրությամբ ավելացել է 6,1%–ով` հասնելով 99835.3 մլն դրամի

09.03.2016 15:56
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը մարտի 1–ի դրությամբ ավելացել է 6,1%–ով` հասնելով 99835.3 մլն դրամի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ–ում գործող Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2016 թ.–ի մարտի 1–ի դրությամբ,  2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,1 տոկոսով` կազմելով 99835.3 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա համեմատ` գրանցվել է 25,4 տոկոսի աճ։

Ընդհանուր վարկային պորտֆելում 71,1 տոկոսն արժութային վարկերն են։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինեը կազմել է 0,9 տոկոս։

2016 թ.–ի մարտի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 64435.1 մլն դրամ։

Այս ցուցանիշը, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 13,5 տոկոսով, իսկ փետրվարի  համեմատ` նվազել է 4,3 տոկոսով։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ավանդների 76,3 տոկոսը ժամկետային դեպոզիտներն են, 15,1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8,6 տոկոսը` նպատակային ավանդները։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև