«Armenia» ավիաընկերությունը նախատեսում է դուրս գալ IPO–ի շուկա

10.03.2016 12:42
«Armenia» ավիաընկերությունը նախատեսում է դուրս գալ IPO–ի շուկա

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Armenia» ավիաընկերությունը նախատեսում է դուրս գալ IPO–ի շուկա, չորեքշաբթի Երևանում ասաց ավիաընկերության նախագահ Թամազ Գայիաշվիլին։

«Armenia» ավիաընկերությունը պատրաստվում է ապրիլի 21–ին սկսել կանոնավոր չվերթերի իրականացումը։ Ընկերությունն արդեն շահագործման հավաստագիր է ստացել և թռիչքներ իրականացնելու արտոնագրի համար դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն։

Գայիաշվիլու խոսքով` ընկերությունը համարում է, որ հայկական ավիացիոն շուկան բավականին հեռանկարային է, ունի զարգացման ներուժ։ «Այս կապակցությամբ մենք նախատեսում ենք 3–4 տարի հետո գրանցել կայուն ֆինանսական ցուցանիշներ, ինչից հետո կհայտարարենք IPO–ի անցկացման մասին», – ասաց Գայիաշվիլին։

Նա նշեց, որ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել ավիաընկերության բաժնետոմսերը` նման կերպով դառնալով ավիափոխադրողի լիիրավ բաժնետեր։

Նա ձեռնպահ մնաց նշել բաժնետոմսերի թողարկման ծավալն` ավելացնելով, որ ավելի կոնկրետ ցուցանիշներ կհրապարակվեն, երբ ընկերությունը սկսի լիարժեք աշխատել հայկական շուկայում։

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև