ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով ՊՄ պարտատոմսեր է տեղաբաշխել

11.03.2016 15:00
ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով ՊՄ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը նախօրեին 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ է իրականացրել։

Ինչպես հայտնել են հանրապետության Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 14 մլրդ 336 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային` 12 մլրդ 685 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 651 մլն 400 հազար դրամ: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 723 881 975 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.8786 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.1900 տոկոս (1 դոլարը` 409.9 դրամ)։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև