«Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց Հայաստանում կարելի է վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով

11.03.2016 18:40
«Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց Հայաստանում կարելի է վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Այսուհետ «Ռոստելեկոմ» ընկերության ծառայությունների դիմաց Հայաստանում կարելի է վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Ռոստելեկոմ» ընկերությունը Հայաստանում առաջարկում են իրենց հաճախորդներին հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումների ևս մեկ միջոց, դրանով իսկ պարզեցնելով ամենամսյա փոխանցումների գործընթացը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այսուհետ Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության ծառայությունների (IP հեռախոսակապ, Ինտերնետ և Սմարթ հեռուստատեսության) դիմաց վճարելու համար կարելի է օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի 156 բանկոմատներից, որոնք տեղադրված են Հայաստանի ողջ տարածքում (հասցեները նշված են Բանկի կայքէջում՝ http://www.vtb.am/branches/bankomats/

Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանցից վճարումներն ընդունվում են Բանկի բոլոր 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաև 24/7 ռեժիմում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղադրված TelCell վճարային տերմինալների միջոցով:

Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց կարելի է վճարել նաև, օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ինտերնետ բանկինգ» ծառայությունից, որը հասանելի է շուրջօրյա` երկրագնդի ցանկացած կետից: Օպերատորի ծառայությունների դիմաց վճարման ևս մեկ տարբերակ է բանկային կամ քարտային հաշվից պարբերական վճարումների հանձնարարականի հայտի ձևակերպումը Բանկում:

Առավել մանրամասն Հայաստանում «Ռոստելեկոմի» վճարումների հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ պաշտոնական կայքից հետևյալ հղումով՝ http://www.rtarmenia.am/payment ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև