Հայաստանում ավտովարակվորումը 2015թ.–ին կրճատվել է 34%–ով

12.03.2016 15:37
Հայաստանում ավտովարակվորումը 2015թ.–ին կրճատվել է 34%–ով

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Ավտովարկավորումը Հայաստանում, որն իրականացնում են հայկական բանկերը, 2015 թվականի արդյունքներով, կազմել է 13.5 մլրդ դրամ նախորդ տարվա 20.6 մլրդ դրամի դիմաց` կրճատվելով 34.2 տոկոսով։ Այդ մասին են վկայում Հայաստանի ԿԲ տվյալները։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, դրամային ավտովարկերը 2015 թվականի դեկտեմբերին կազմել են 13.46 մլրդ դրամ, իսկ արտարժութայինները` 121.2 մլն դրամ։

Սպառողական վարկավորումը 2015 թվականի ավարտին կազմել է 423 մլրդ դրամ` նվազելով 6.3 տոկոսով։

Նախորդ տարի բանկերի վարկավորման տեմպերի նվազումը, հիմնականում, պայմանավորված է երկրում տիրող տնտեսական իրավիճակով, մասնավորապես, փոխանցումների կրճատմամբ, ինչն ազդել է բնակչության գնողութնակության և արտաքին առևտրի նվազմամբ, որն անդրադարձել է բիզնեսի գործարար ակտիվության վրա։

Բացի այդ, հունվարին հայկական բանկերի ակտիվները սկսել են մեծ ազդեցություն ունենալ դեռևս չչեզոքացված շոկերի վրա դրամի արժեզրկման պատճառով ընդհուպ մինչև վարկավորման դադարեցում։-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև