Յունիբանկի «U-Gold» վարկն այսուհետ կարելի է ձևակերպել բանկի 11 մասնաճյուղերում

12.03.2016 16:13
Յունիբանկի «U-Gold» վարկն այսուհետ կարելի է ձևակերպել բանկի 11 մասնաճյուղերում

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հայտարարում է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակի ավելացման մասին, ինչը պայմանավորված է բանկի հաճախորդների պահանջարկի մեծացմամբ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

««U-Gold» վարկն արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» և «Քոչար» երևանյան մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սևան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» և «Արմավիր» մասնաճյուղերում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչև 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` սկսած 22 տոկոսից:

Ըստ հաղորդագրության, «U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող ֆիզիկական անձինք:

Վարկը կարելի է ձևակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության ($1 – 490.23 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև