ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 55 մլն դոլար

14.03.2016 13:39
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 55 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 9–12–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 55,26 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 489,75 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,6 մլն եվրո և մոտ 648,784 մլն ռուբլի` 1€ դիմաց 538,46 դրամ և 1 ռուբլու դիմաց 6,82 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 52,979 մլն դոլար, 11,33 մլն եվրո և մոտ 430,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 491,42 դրամ, 541,18 դրամ և 6,96 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, փետրվարի 29–ից մարտի 6–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 40,8 մլրդ դրամ, դոլարայինը 37,7 մլն դոլար ($1–490,23 դրամ)։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև