Հայաստանում փետրվարին դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են, իսկ վարկերի տոկոսադրույքներն` ավելացել

18.03.2016 16:24
Հայաստանում փետրվարին դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են, իսկ վարկերի տոկոսադրույքներն` ավելացել

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. 2016 թ.–ի փետրվարին դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են, իսկ դրամային վարկերի տոկոսադրույքներն` ավելացել, վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Հաղորդագրության համաձայն` 2016 թ.–ի փետրվարին, հունվարի համեմատ, մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են 1,91 տ.կ.–ով` հասնելով 11,44 տոկոսի, իսկ մեկ տարուց ավել ժամկետով ավանդները` 0,49 տ.կ.–ով` հասնելով 14,12 տոկոսի։

Միաժամանակ մինչև մեկ տարի ժամկետով դոլարային ավանդների տոկոսադրույքները փետրվարին նվազել են 0,23 տ.կ.–ով` հասնելով 5,94 տոկոսի, իսկ մեկ տարուց ավել ժամկետով ավանդներինը` 0,34 տ.կ.–ով` հասնելով 7,5 տոկոսի։

Մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքներն ավելացել են 2,21 տ.կ.–ով` կազմելով 19,18 տոկոս, իսկ մեկ տարուց ավել ժամկետով ավանդները` 0,08 տ.կ.–ով` կազմելով 18,77 տոկոս։ Մինչև մեկ տարի ժամկետով դոլարային վարկերի տոկոսադրույքները նվազել են 1,8 տ.կ.–ով` կազմելով 8,22 տոկոս, իսկ մեկ տարուց ավել ժամկետով վարկերինը` 2,34 տ.կ.–ով` կազմելով 9,02 տոկոս։

Դեկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր` 9,75 տոկոսից հասնելով 8,75 տոկոսի, իսկ փետրվարին` 8,5 տոկոսի։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև