Հայէկոնոմբանկի կապիտալը ԲՏԱ Բանկի հետ միաձուլումից հետո կկազմի 23 մլրդ դրամ

18.03.2016 20:43
Հայէկոնոմբանկի կապիտալը ԲՏԱ Բանկի հետ միաձուլումից հետո կկազմի 23 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայէկոնոմբանկի նորմատիվային կապիտալը ԲՏԱ Բանկի հետ միաձուլումից հետո կկազմի 23 մլրդ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ 2015 թ.–ի արդյունքով` բանկի նորմատիվային կապիտալը կազմել է 13,2 մլրդ դրամ։

2015 թ.–ի դեկտեմբերի 8–ին Ալմաթիում ղազախական ԲՏԱ Բանկի և Հայէկոնոմբանկի ղեկավարները ստորագրեցին հուշագիր Հայէկոնոմբանկին ԲՏԱ Բանկի միանալու մասին։

Ըստ հաղորդագրության` երկու բանկերի բաժնետերերը արտահերթ ժողովների ժամանակ միաձայն կողմ են քվեարկել միաձուլմանը։ Հայէկոնոմբանկի և ԲՏԱ Բանկի համապատասխան պայմանագիրն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ ԿԲ–ի հաստատմանը։

Միաձուլման պատճառ դարձավ ՀՀ ԿԲ–ի որոշումը, ըստ որի` 2017 թ.–ի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ դրամ` նախկին 5 մլրդ դրամի փոխարեն։ Ըստ ԿԲ–ի` այս միջոցառումը կհանգեցնի բանկերի ամրապնդմանը, կբարձրացնի նրանց կողմից առաջրկվող ծառայությունների որակը, կնպաստի առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն  գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետերերն են EBRD–ն`20%, Սարիբեկ Սուքիասյանը` 22.6%, Խաչատուր Սուքիասյանը` 19.5%, Ռոբերտ Սուքիասյանը` 15.3%: Բանկի ակտիվները 2015 թ.–ի վերջին կազմել են 108,7 մլրդ դրամ (18,36 տոկոսի աճ), պարտավորությունները` 97,7 մլրդ դրամ (20,92 տոկոսի աճ), կապիտալը` 11 մլրդ դրամ (0,34 տոկոսի անկում)։ Բանկը 2015 թվականն ավարտել է 368,7 մլն դրամ շահույթով։

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին` լինելով «Միջազգային ներդրումային բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ: Բանկը բանկային գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի տրամադրած թիվ 31 արտոնագրի հիման վրա: Բանկի բաժնետերերն են ԲՏԱ Բանկը (Ղազախստան)` 65.2%, ZRL Beteilingungs–ը(Ավստրիա)` 31.1%, «PSC AMK-Invest» LLC–ին`3,7%: Բանկի ակտիվները 2015 թ.–ին կազմել են 14,9 մլրդ դրամ (9,21 տոկոսի անկում), պարտավորությունները` 9,6 մլրդ դրամ (11,2 տոկոսի անկում), կապիտալը` 5,3 մլրդ դրամ (5,52 տոկոսի անկում)։ Բանկը տարին ավարտել է 187,3 մլն դրամ վնասով ($1 – 486,07 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև