ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 53,89 մլն դոլար

21.03.2016 13:04
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 53,89  մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 14-18 ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 53,89 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 486,17 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,292 մլն եվրո և մոտ 693,642 մլն ռուբլի` 1€ դիմաց 541,03 դրամ և 1 ռուբլու դիմաց 6,93 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 54,814 մլն դոլար, 9,251 մլն եվրո և մոտ 365,524 մլն ռուբլի` համապատասխանաբար 488,05 դրամ, 546,37 դրամ և 7,03 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, մարտի 7–13–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 34,2 մլրդ դրամ, դոլարայինը 34,2 մլն դոլար ($1–486,07 դրամ)։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև