Ահաբեկչությունից ապահովագրումն առաջարկում են պարտադիր դարձնել

22.03.2016 17:13
Ահաբեկչությունից ապահովագրումն առաջարկում են պարտադիր դարձնել

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական հակաահաբեկչական ապահովագրական միավորումը (ՌՀԱՄ) առաջարկում է արգելել Ռուսաստանում կամավոր ապահովագրման պայմանագրերից ահաբեկչության և դիվերսիաների ռիսկերի բացառումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Banki.ru–ն, հայտարարել է ՌՀԱՄ դիտորդական խորհրդի նախագահ Ալեքսանդր Գուլչենկոն Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում գրանցված պայթյուններից հետո։

Նրա խոսքով` արևմտյան երկրներից շատերում արգելված է ապահովագրական փաթեթից բացառել ահաբեկչության և դիվերսիայի ռիսկերը, այսինքն` ունեցվածքի կամ պատասխանատվության ապահովագրման ծածկույթն «ամբողջական է»։ Իսկ Ռուսաստանում այդ ռիսկը հիմնականում բացառվում է կամավոր ապահովագրման բազմաթիվ պայմանագրերում (ռիսկը որոշվում է պայմանագրի պայմաններով, ինչից էլ կախված է պայմանագրի գինը)։ Ալեքսանդր Գուլչենկոյի խոսքով` ապահովագրական փաթեթում ահաբեկչության ռիսկի ներառումը հարյուրավոր անգամներ կավելացնի ապահովագրման արժեքը։

«Հարկավոր է նաև զանգվածային միջոցառումների և մարդկանց զանգվածային կուտակումների վայրերի կազմակերպիչներին պարտադրել ապահովագրել ահաբեկչության ռիսկը, չտրամադրել նրանց արտոնագրեր և ստեղծել խոչընդոտներ, եթե նրանք չունեն համապատասխան ապահովագրական պոլիս», – նշել է Ալեքսանդր Գուլչենկոն։ Նրա խոսքով` միությունը նախատեսում է համապատասխան առաջարկը օպերատիվ կերպով քննարկել ԿԲ–ի հետ, հնարավոր է` փորձագիտական խորհրդի շրջանակում։

«Հաշվի առնելով Բրյուսելում տեղի ունեցած իրադարձությունները` մենք կարծում ենք, որ երել է այս հարցերով զբաղվելու ժամանակը։ Նման ողբերգական օրինակները պետք է ուսուցողական լինեն», – նշել է Գուլչենկոն։

Նրա գնահատմամբ` եթե Բրյուսելի պայթյունների վնասը կազմի 50–100 մլն դոլարից պակաս, ապա այդ իրադարձությունը չի ազդի ահաբեկչության ռիսկերի միջազգային վերաապահովագրման գների վրա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև