Հայաստանում դոլարի փոխարժեքը շարունակում է սրընթաց նվազել

22.03.2016 19:27
Հայաստանում դոլարի փոխարժեքը շարունակում է սրընթաց նվազել

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի շուկայում մարտի 22–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 21–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 3,02 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 480,84 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԿԲ–ի տվյալներով, Հայաստանում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել 8 աշխատանքային օր անընդմեջ։ Այդ ընթացքում հայկական դրամը, դոլարի նկատմամբ, ամրապնդվել է 2 տոկոսով։

Մասնավորապես, հունվարին Հայաստանում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 486,04 դրամ, փետրվարին դոլարը սկսեց աճել և հասավ 493,64 դրամի։ Իսկ մարտի սկզբից նկատվեց դրամի ամրապնդման միտում, բայց մարտի 14–ին դոլարը նվազեց` հասնելով  490 դրամից ցածր ցուցանիշի։

Դրամի ամրապնդման գործոններից են նաև շուկայում գրանցված սպասումները, որոնք կապված են Նովրուզի ընթացքում իրանցի զբոսաշրջիկների «արտարժութային միջամտությունների» հետ։ Ըստ կանխատեսումների` տոնի ընթացքում Իրանից Հայաստան կժամանի մոտ 10 հազար զբոսաշրջիկ։

Դոլարի փոխարժեքի նվազման ևս մի պատճառ է ԱՄՆ ՊԴՀ–ի մարտի 16–ի որոշումը, ըստ որի` ՊԴՀ–ն անփոփոխ թողնեց բազային տոկոսադրույքը` 0,25–0,5 տոկոսի սահմանում։ ՊԴՀ–ի այս որոշումը համաշխարհային շուկայում հանգեցրեց դոլարի նկատմամբ եվրոյի ամրապնդման։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև