«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցներն օգնություն են հավաքել սիրիահայ փախստականների համար

24.03.2016 12:38
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցներն օգնություն են հավաքել սիրիահայ փախստականների համար

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. ՌԴ դեսպանատան և Երևանում գործող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հովանու ներքո անցկացվող «Դու մենակ չես» բարեգործական ակցիայի շրջանակներում Առէկսիմբանկի աշխատակիցները օգնություն հավաքեցին սիրիահայ փաստականների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հայերը մի լավ արտահայտություն ունեն` «ցավդ տանեմ», որը համարժեք է ռուսերենի «պինդ կաց, եղբայր, մենք քո հետ ենք» արտահայությանը, սակայն «ցավդ տանեմը» իր մեջ ընդգրկում է ավելին` սեր, քնքշություն, հոգատարություն, մերձավորին օգնելու, հոգսերը թեթևացնելու ցանկություն, այսպես ասած` սա մի դարման է ցավ քաշողի համար», – նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան։

Նրա խոսքով` Առէկսիմբանկը մշտապես ուշադրություն է դարձնում բնակչության անապահով խավերի կարիքներին։

«Այս անգամ մենք անմիջապես արձագանքեցինք պատերազմական Սիրիայից մազապուրծ եղած հայ փախստականներին օգնելու ռուս-հայկական երիտասարդական միության ակտիվիստների կոչին: Մեզ համար դա իրոք համազգային ակցիա էր, քանի որ մասնակցում էին ոչ միայն բանկի գլխամասային գրասենյակի և Երևան քաղաքի մասնաճյուղերի, այլ նաև հանրապետության այլ մասնաճյուղերի աշխատակիցները», – նշել է նա։

Ակցիայի շրջանակում փախստականների 44 ընտանիք բանկի կողմից ստացան սննդամթերք (պահածոներ, ձավարեղեն, մակարոնեղեն, ալյուր, քաղցրավենիք), մանկական սնունդ, հիգիենայի միջոցներ, ծածկոցներ, հագուստ, կենցաղային տեխնիկա և տան պարագաներ:

«Ես հպարտանում եմ իմ գործընկերներով և շնորհակալ եմ բոլորից, ով արձագանքեց մեր կոչին` ապացուցելով, որ մեր երկրում դժբախտությունը «ուրիշինը» չի լինում: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ պատերազմը շուտով կավարտվի և բոլորը՝ ինչպես որ նախկինում, կապրեն հաշտ ու խաղաղ», – եզրափակել է Մարկովան։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը ռուսական «Գազպրոմբանկի» 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև