«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակցուհիները մրցանակներ են ստացել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ից

25.03.2016 18:26
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակցուհիները մրցանակներ են ստացել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ից

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակից Դիանա Ադամյանը և «Նալբանդյան» մասնաճյուղից Նելլի Ջավախյանը դարձել են ապահովագրական պրոդուկտների վաճառքի առաջխաղացման մրցույթի մրցանակակիրներ:

Այն Հայաստանի բանկերի աշխատողների շրջանում կազմակերպել էր «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթի նպատակն էր բանկերի կողմից առաջարկվող ծառայությունների հարակից ապահովագրական ծառայությունների տարածումը: Ըստ մրցույթի պայմանների, 2015թ. նոյեմբերի 5-ից մինչև 2016թ.փետրվարի 16-ը անհրաժեշտ էր կնքել առավելագույն թվով պայմանագրեր: Լավագույններից լավագույնները ստացան մրցանակներ՝ նոութբուքեր և պլանշետներ:

Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության Խորհրդի անդամ Սոնա Դալալյանի խոսքերով, սա առաջին մրցույթն է, որը ընկերությունը անցկացրել է ֆիզիկական անձանց սպասարկող բանկային աշխատակիցների շրջանում:

«Մրցույթին մասնակցել են 6 բանկ: Հուսով ենք, որ հաջորդ անգամ կներգրավենք նաև մեր ընկերության մյուս գործընկեր բանկերին», – նշել է Դալալյանը։

Միջոցառման ավարտին անցկացվեց վիճակախաղի բոնուսային խաղարկում, որի հաղթողը դարձավ Առէկսիմբանկի Գլխավոր տնօրենի Խորհրդական Ե.Մարկովան:

«Սա ինձ համար շատ հաճելի անակնկալ է»,- ասաց նա ներկաներին: «Կյանքում ես ոչինչ չեմ շահել: Շնորհակալություն, Ռոսգոսստրախ, դուք ինձ նվիրեցիք հույս, որ մարդը ցանկացած ժամանակ կարող է ճակատագրի նվեր ստանալ և կրկնակի հաճելի է, երբ դրան չես սպասում», – ասել է նա։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը ռուսական «Գազպրոմբանկի» 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև