Մարտի 25–ին NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

25.03.2016 21:01
Մարտի 25–ին NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. 2016 թ.–ի մարտի 25–ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են «ԱՌԿԱ» գործակալություն ստացված NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տվյալները։

Հարկ է նշել, որ 2016 թ.–ին առաջին անգամ` մարտի 11–ին, երկու ամիս տևած ընդմիջումից հետո, հայկական ֆոնդային բորսայում իրականացվեցին արտարժույթով գործարքներ` 100 հազար դոլարի չափով։ Արդյունքում, բորսայական փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմեց 491 դրամ։

Մարտի 25–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` $1 – 482,16 դրամ, €1 – 538,43 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև