«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը սեղանի թենիսի առաջնությունում

30.03.2016 12:32
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը սեղանի թենիսի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը սեղանի թենիսի առաջնությունում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, մարտի 26-ին «Դինամո» մարզահամալիրում ֆինանսաբանկային կազմակերպությունների միջև անցկացվեց ամենամյա սեղանի թենիսի առաջնությունը:

Առէկսիմբանկի աշխատակիցները` Խնդրահարույց վարկերի գծով վարչության պետի տեղակալ Արամ Ազիզյանը (1-ին տեղ) և Իրավաբանական վարչության Դատական պաշտպանության բաժնի առաջատար իրավախորհրդատու Արմեն Անդրիկյանը (3-րդ տեղ) զբաղեցրել են երեք մրցանակային տեղերից երկուսը։

«Շատ ուրախ եմ հաղթանակիս համար։  Ես սիրում եմ սպորտը և դրանով զբաղվում եմ մանկուց: Թենիսը, վոլեյբոլը, բիլիարդը, բասկետբոլը իմ սիրելի մարզաձևերն են, իմ ամբողջ ազատ ժամանակը տրամադրում եմ դրանց», - ասաց Ա. Ազիզյանը Առէկսիմբանկի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Ազիզյանի խոսքով` սեղանի թենիսով նա զբաղվում է դեռ 15 տարեկանից, որևէ կարգ չունի, ուղղակի սիրում է սպորտը և համարում այն երիտասարդության, առողջության և տրամադրության պահպանման լավագույն միջոցը:

«Շնորհակալ եմ Banker.am պորտալին այս միջոցառումը կազմակերպելու համար: Հուսով եմ` հաջորդ տարի նույնպես կհասնեմ այս արդյունքին»,- եզրափակել է Ազիզյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին։ Բանկը ռուսաստանյան «Գազպրոմբանկ» խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև