Հայաստանի պետական գանձարանի պահուստը հասնում է 3 մլն դոլարի

30.03.2016 17:14
Հայաստանի պետական գանձարանի պահուստը հասնում է 3 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում եղած պահուստի շուկայական գինը 2016թ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1 462 մլն դրամ կամ 3 մլն դոլար, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Թերթի համաձայն` անցած ողջ տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն մուտք է արվել ընդամենը 661.3 գրամ ոսկի և 1906.7 գրամ արծաթ։

«Այս «տպավորիչ» համալրման արդյունքում մեր թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ եղած արժեքների ընդհանուր շուկայական գինը կազմում Է 1 միլիարդ 462 միլիոն դրամ կամ ընդամենը 3 միլիոն դոլար։ Նույն գանձարանը նաև հաշվառում է մեր թանգարաններում գտնվող թանկարժեք մետաղներն ու քարերը։ Ըստ այդմ, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր թանգարաններում առկա է եղել 64.4 կիլոգրամ ոսկի, 1477 կիլոգրամ արծաթ, կես կիլոգրամ պլատին և այլն», գրում է թերթը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև