Ինեկոբանկը ՄՖԿ–ի կողմից ճանաչվել է «2015թ.–ի լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»

31.03.2016 17:32
Ինեկոբանկը ՄՖԿ–ի կողմից ճանաչվել է «2015թ.–ի լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. 2016թ.–ի փետրվարին Միլանում տեղի ունեցավ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից կազմակերպված «Global Trade Partners Meeting» 7-րդ տարեկան համաժողովը, որտեղ Ինեկոբանկը արժանացավ «Լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» մրցանակին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մենք բարձր ենք գնահատում Ինեկոբանկի և ՄՖԿ-ի երկարամյա համագործակցությունը: ՄՖԿ-ի` «Global Trade Finance» ծրագրի շրջանակներում տրամադրած միջոցներով իրականացվել են մի շարք նախագծեր: Մասնավորապես, Ինեկոբանկը իր հաճախորդներին տրամադրել է շահավետ պայմաններով վարկային միջոցներ` միջազգային առևտրի ֆինանսավորման նպատակով, որն իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման վրա», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տ. Գանջալյանը:

ՄՖԿ-ն Ինեկոբանկի հետ համագործակցում է շուրջ 10 տարի: Համագործակցության շրջանակներում Ինեկոբանկն իր հաճախորդներին է առաջարկում վարկեր, հաստատումով ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ «IFC GTFP» և «IFC WCSS» ծրագրերի շրջանակներում, որոնք ուղղված են ՓՄՁ հաճախորդների առևտրային գործարքների ֆինանսավորմանը: Ակրեդիտիվներն ու երաշխիքները հանդիսանում են միջազգային առևտրի ֆինանսավորման մատչելի և հարմարավետ միջոց և տրամադրվում են ապրանքների ներմուծման կամ արտահանման, կանխավճարի ապահովման և պայմանագրի կատարման համար: Ինեկոբանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում ունի ծառայությունների մատուցման արդյունավետ և ամբողջական գործիքակազմ և ակտիվ համագործակցում է Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) և այլ ֆինանսական կառույցների հետ: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև