Հայաստան կատարված արտասահմանյան ուղիղ ներդրումները 2015 թ.–ին կրճատվել են 223,8 մլն դոլարով` հասնելով 180,5 մլն դոլարի

01.04.2016 17:05
Հայաստան կատարված արտասահմանյան ուղիղ ներդրումները 2015 թ.–ին կրճատվել են 223,8 մլն դոլարով` հասնելով 180,5 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Արտասահմանյան ուղիղ ներդրումների զուտ ներհոսքը Հայաստան 2015 թ.–ին կազմել է 180,5 մլն դոլար` 2014 թ.-ին գրանցված 404,3 մլն դոլարի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հիմնվելով ԿԲ-ի տվյալների վրա, արտասահմանյան ուղիղ ներդրումները Հայաստան նախորդ տարվա ընթացքում կրճատվել են 223,8 մլն դոլարով:

ԱՎԾ տվյալների համաձայն` պորտֆելային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 301,7 մլն դոլարով` հասնելով 261,6 մլն դոլարի, իսկ այլ ներդրումները` 120,9 մլն դոլարով` հասնելով 369,7 մլն դոլարի:

Հայաստանի ռեզիդենտների կողմից իրենց վրա վերցված զուտ ֆինանսական պարտականությունները (ներառյալ բանկային սեկտորի և պետական կառավարման մարմինների կողմից ստացված ներդրումները) 2015 թ.-ին կազմել են 811,8 մլն դոլար, ինչը 198,8 մլն դոլարով ավել է 2014 թ.–ի ցուցանիշից։

Հայաստանի տնտեսության իրական հատվածում արտասահմանյան ներդրումների զուտ ներհոսքի ծավալը (ստացված ոչ բանկային համակարգով և առանց պետական կառավարման) 2015 թ.-ին կազմել է մոտ 123,6 մլրդ դրամ` 2014 թ.–ին գրանցված 167,4 մլրդ դրամի համեմատ (1 դոլարը – 480,79 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև