Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ «BEST» վճարային համակարգի միջոցով

01.04.2016 18:55
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ «BEST» վճարային համակարգի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 1-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ ռուսաստանյան «BEST» վճարային համակարգի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ Հայաստանի, ԱՊՀ երկրների միջև` ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով: Համակարգը հաճախորդներին առաջարկում է շահավետ սակագին  սկսած փոխանցվող գումարի 1%-ի չափով:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ նաև «MONEYGRAM», «ANELIK», «UNISTREAM», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY TRANSFER», «КОНВЕРС ТРАНСФЕР» համակարգերով, «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև