ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ չաշխատող մայրերի մայրության և երեխայի ծննդյան միանվագ նպաստների գումարների վճարման պետական ծրագրի մասնակից

01.04.2016 19:25
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ չաշխատող մայրերի մայրության և երեխայի ծննդյան միանվագ նպաստների գումարների վճարման պետական ծրագրի մասնակից

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այսուհետ պետական ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևանի և մարզերի  բոլոր 65 մասնաճյուղերում կմեկնարկեն չաշխատող մայրերի մայրության, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաuտների գումարների վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդների անունով բացված բանկային հաշիվներին նպաստների գումարների փոխանցման միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նպաստների ստացումը հնարավոր է կազմակերպվել հետևյալ երկու եղանակով։

Սպասարկման համար պետք է նախապես բացել բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում, այնուհետև դիմել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, փոխանցել բացված հաշվեհամարը և դիմել նպաստների գումարների նշված հաշվին փոխանցման համար:

Դիմել անմիջապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նպաստների գումարների Բանկ ՎՏԲ (Հայաստան) փոխանցման հայտով, որից հետո մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, որտեղ տեղում կբացվի բանկային հաշիվ, որին անմիջապես կփոխանցվի նպաստի գումարը:

Երկու դեպքում հաճախորդը պետք է ներկայացնի Բանկ հետևյալ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, երեխայի ծննդյան վկայական:

Ավելի մանրամասն ՎՏԲ-Հայաստան Բանկում նպաստների ստանալու գործըթացի մասին կարելի է տեղեկանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ, զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Ընկերության ակտիվները 2015 թ.–ի արդյունքում կազմել են 315,8 մլրդ դրամ, պարտավորությունները` 269,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 184,5 մլրդ դրամ, բանկի կապիտալը` 46 մլրդ դրամ ($1 – 480,79 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև