Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 77.17 մլն դոլար են ձեռք բերել

04.04.2016 16:03
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 77.17 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում բանկերը մարտի 29–ից ապրիլի 2-ը ձեռք են բերել շուրջ 77.17 մլն դոլար մեկ դոլարի դիմաց 480.08 դրամի միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնեցին Հայաստանի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, բանկերը ձեռք են բերել 6,593 միլիոն եվրո և շուրջ 873,839 մլն ռուբլի մեկ եվրոյի դիմաց 540.40 և մեկ ռուբլու դիմաց 7.02 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում միաժամանակ վաճառվել է 83,255 մլն դոլար, 10.969 մլն եվրո և շուրջ 462.14 մլն ռուբլի, համապատասխանաբար, 481,95 դրամ, 546,19 դրամ և 7,13 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, մարտի 29-ից ապրիլի 2–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 37.6 մլրդ դրամ, իսկ դոլարայինները` 56.7 մլն դրամ ($1– 480,88 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև